|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ ռուսական «Ինտերֆաքս»-ը գրել էր, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանում է Հայաստանում բնակվող ռուս փաստաբան։
ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Հայկ Հակոբյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն նրա ինքնությունը գաղտնի է պահվում` անվտանգությունից ելնելով:
Հիշեցնենք, որ մինչ նոր փաստաբանի` գործում ներգրավվելը Պերմյակովի շահերի պաշտպան է եղել գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը, ով հրաժարվել է նրա պաշտպանությունից էմոցիոնալ պատճառներով: