|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր ադրբեջանական դիվերսիայի հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել, նրանց տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ին «Իջևան» ԲԿ-ից հայտնեցին, որ Խաշթառակ գյուղի բնակիչ` 46-ամյա Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով, իսկ 28-ամյա Գրիշա Օթարյանը` ձախ ազդրի հրազենային վերքով եւ կրծքվանդակի քերծվածքով: Այս պահին երկուսն էլ վերադարձել են տուն, քաննի որ վնասվածքները լուրջ չեն եղել:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է Տավուշի մարզում հակառակորդը հերթական դիվերսիոն փորձի մասին: