|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո հայկական և ռուսական որոշ շրջանակներ սկսեցին քննարկել անգամ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու հարցը: «Ժողովուրդ»-ը ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ք. Փրայսին հետևյալ հարցն էր ուղղել. «Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»: ԱՄՆ դեսպանատնից ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից:
Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել»: Այլ կերպ ասած՝ պաշտոնապես դիմեք, կքննարկենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։