|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում տարեց դերասաններին բանակ զորակոչելու գործընթացը շարունակվում է: Այժմ էլ զորակոչել են 80-ամյա հայտնի դերասան Քայհան Յըլդըզօղլուին:
Ըստ Hürriyet-ի՝ նկարահանումների պատճառով քաղաքից դուրս գտվող դերասանին ոստիկանները զորակոչել են հենց հյուրանոցից՝ պնդելով, որ դերասանը փախել է բանակից:
Hurriyet-ի հետ զրույցում տարեց դերասանը պատմել է դեպքի մասին: «Ես 1957 թվականին ծառայել եմ Ստամբուլում: Բայց որ եկան, ու զորակոչեցին, շոկի մեջ ընկա: Երբ հասանք ոստիկանատուն, ամեն ինչ պարզ դարձավ: Հին ծառայողների մասին տեղեկությունները համակարգչում անցկացնելիս տվյալները շփոթել են, և ես հայտնվել եմ բանակից փախածների ցուցակում»,- ասել է դերասանը: