|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկից, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արսեն Բ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, վերջինս փախցրել է Սեբաստիա փողոցի թիվ 130 տան դիմաց կայանված, 1981 թ. ծնված Գևորգ Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և Բագրատունյաց ու Արտաշիսյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:
Արսեն Բ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ` յուրաքանչյուրը 12 սմ երկարությամբ, շեղբինը` 9 սմ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: