|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Կորդոբա»-ի նկատմամբ:
Արդեն 3-րդ րոպեին տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Նաբիլ Ժիլասը:
27-րդ րոպեին Բենզեման հավասարեցրեց հաշիվը:
82-րդ րոպեին մադրիդցիները մնացին 10 հոգով: Մրցակցին հարվածելու պատճառով խաղադաշտից հեռացվեց Կրիշտիանու Ռոնալդուն:
87-րդ րոպեին հյուրերը նույնպես մնացին 10 հոգով: Սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Կարտաբիան, ինչի շնորհիվ մադրիդցիները վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Գարեթ Բեյլը: Արքայական թիմը հաղթեց 2:1 հաշվով և միավորների քանակը հասցրեց 48-ի: