|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթի՝ Գյումրու աղբյուրները վստահեցնում են, որ Մարտուն Գրիգորյանի վերջին ակտիվացման ֆոնին հանրապետության երկրորդ քաղաքում կարող են նորից միջկլանային բախումներ սկսվել Գրիգորյանների և Ղուկասյանների միջև, որի առիթը, ամենայն հավանականությամբ, գոլդ համարվող թիվ 34 ընտրատարածքի մանդատն է լինելու:
«Գյումրեցիների ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շանսերը մոտավորապես հավասար են: Ղուկասյանի կողմնակիցները պնդում են, սակայն, որ երիտասարդ ԲՀԿ-ականի ռեյտինգը նոր է բարձրացել՝ Գյումրու վերջին դեպքերի ժամանակ ունեցած դերակատարման հետ կապված, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, որի վարկանիշը միշտ էլ բարձր է, և որ Մարտունը փչացրեց իր բավական հաջող շոուն՝ վերջին պահին հավաքված ժողովրդին դիմելով «հարգելի ընտրողներ» և դրանով ցույց տալով, որ ինքն այդ ողբերգությանը վերաբերվում է որպես նախընտրական միջոցառման:
Շատ գյումրեցիների էլ զայրացրել է պատգամավորի այն արտահայտությունը, թե ռուսները քաղաքում իրենց վատ են պահում, շրջում են ավտոմատներով զինված, հարբած, մասնավորապես խրախճանքների վայրերում, և դա այն դեպքում, երբ քաղաքի բոլոր նման վայրերը պատկանում են իրենց, և ռուսների խրախճանքներից հիմնական շահողը հենց Մարտունն է»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: