|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ գիշերը լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանին` հակառակորդը դիվերսիոն փորձ է կատարել Տավուշի սահմանին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նույնպես հակառակորդի կողմից խախտումներ են գրանցվել:
«Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը նորմալ է: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներին հաջողվել է իրավիճակը կայուն պահել»,- ասաց նա:
Նախօրեին հակառակորդի դիվերսիոն փորձի արդյունքում վիրավորվել էր 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: Հասրաթյանը նշեց, որ վիրավոր զինծառայողի վիճակը կայուն է, ոչ ծանր: