|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցությունը Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար կձևավորի պատվիրակություն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հեռախոսազրույց ենք ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը և ցավակցել նրա հարազատներին ու հայ ժողովրդին»,- հավելեց նա:
Ըստ Բաղդասարյանի` Գյումրիի սպանդի և հետագա իրադարձությունների թեմայով ընդհատված խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությամբ, կտեղափոխվեն հինգշաբթի:
«Բնականաբար, խորհրդարանական լսումներից հետո էլ քննարկումներն այդ թեմայով կշարունակվեն ԱԺ-ում, հանձնաժողովներում, ելույթների ժամանակ: Ամբողջ քննության ընթացքում մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի հանցագործը պատժվի խստագույնս»,- ասաց նա: