|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք Երեւանում կատարված դաժան սպանության մասին: Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել: Քիչ առաջ հաղորդագրություն է տարածել նաեւ քննչական կոմիտեն:
«2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով:
Փաստի առթիվ 2015 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննության շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։»