|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ նրա գերեզմանին են այցելել հարազատներն ու նրան սիրողները և աղոթել նրա հոգու համար:
Ըստ «Ակօս»-ի՝ գերեզմանատան աշխատակից Մալիք Յալչընը նրա հիշատակին բանաստեղծություն է արտասանել:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով ներկաների թվում է եղել, հիշեցրել է, որ Դինքը սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին:
Նա նշել է, որ, բացի 3-5 «գործիքից», սպանության իրական կազմակերպիչները չեն բացահայտվել:

