|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Գյումրու սպանդի գործով հրավիրում է խորհրդարանական լսումներ: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ Գյումրու ողբերգական սպանդի և հետագա իրադարձությունների թեմայով լսումները կսկսվեն վաղը` հունվարի 20-ին, ժամը 12-ին: Հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է լինելու:
«Ի սկզբանե մենք որոշել էինք փակ քննարկում հրավիրել, սակայն, գլխավոր դատախազի պնդմամբ, որոշվեց քննարկումը բաց կազմակերպել, կմասնակցեն նաև լրատվամիջոցները»,- ասաց Հովհաննես Սահակյանը: