|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքական «Բեշիքթաշ» ակումբը ցանկացնում է գնել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Իհսան Օզբիլիսը, ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցելու համար մեկնել է Ստամբուլ՝ «Բեշիքթաշ» ակումբի նախագահ Ֆիքրեթ Օրմանի հետ հանդիպելու:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Բեշիքթաշ»-ն ընթանում է 2-րդ հորիզոնականում և առաջատար «Ֆեներբահչե»-ին զիջում է 1 միավոր: