|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով` հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:
Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում ունկնդիրներին հնարավորություն է ընձեռնվելու ներկայացնել հուզող հարցերն ու առաջարկությունները: Առաջին հանդիպումը կմեկնարկի հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: