|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Բավական Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կալանավոր Բավական Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները և նախաքննություն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը ցուցմունք կորզելու նպատակով ինչպես ոստիկանության շենքում, այնպես էլ քննչական գլխավոր վարչությունում իր նկատմամբ գործադրել են բռնություն, այն է` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ինքը ստիպված տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ: Կատարվում է նախաքննություն: