|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ Գյումրու դատախազության շենքի մոտ հավաքվածներին մոտեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա նշեց, որ այս պահի դրությամբ կա 14 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է:
«Սրան գումարած` 13 բերման ենթարկված կա: Դե, հիմա ասեք` սա՞ էր մեր պահանջը: Տեսա՞ք` ինչ եղավ` նորից հայը հայի գլուխ ջարդեց, իսկ ռուսը հանգիստ նստած է իր տեղում»,- ասաց սրբազանը: