|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան ապրիլի 24-ին պատրաստվում է մեծ շուքով նշել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը (թեեւ այն տեղի է ունեցել մարտի 18-ին): Այսօր այդ մասին Թուրքիայում այցով գտնվող` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը. տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Ըստ Էրդողանի` այդ օրը Թուրքիա կհրավիրվեն բազմաթիվ պետությունների ղեկավարներ:
Ի դեպ, ադրբեջանական haqqin az կայքն այդ լուրը վերնագրել է «Հայոց ցեղասպանության փոխարեն Թուրքիան տոնում է Չանաքքալեի մոտ հաղթանակը»:
Չանաքքալեի ճակատամարտը տեղի է ունեցել 1915թ. մարտի 18-ին: Այդ օրը թուրքերը դուրս են մղել Անտանտի երկրների նավերը, որոնք փորձում էին մտնել Չանաքքալե (Դարդանել):