|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ազգային բյուրոն քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը Ֆրանսիա, ով մասնակցել էր Charlie Hebdo-ի դեպքերի առնչությամբ Փարիզում կազմակերպված համերաշխության երթին:
Ըստ Demokrathaber-ի՝ խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվել է. «Սեփական բանտերում ռեկորդային թվով լրագրողներ պահող պետության ներկայացուցիչների մասնակցությունն այս երթին ամոթալի է և վիրավորական «Շարլի Էբդո»-ի ոգուն»:
Հայկական կոմիտեն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Թուրքիան օգնություն է ցուցաբերում ջիհադական ահաբեկչական այն հոսքերին, որոնք ահաբեկչություն են իրականացրել Փարիզում:
Հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները՝ Բյուրոն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակումն իրականացվել է Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցին ընդառաջ: