|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել: Armlur.am-ի հետ զրույցում նա որոշ փաստեր է ներկայացրել եղբոր մասին:
Եկատերինա Միսայլովան նշում է, որ իր եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե նրա եղբայրն ազատազրկված է, չեն համապատասխանում իրականությանը: «Ես ձեզ կարող եմ մենակ մի բան ասել` իմ եղբայրը երբեք չէր կարող մարդ սպանել, հատկապես՝ երեխա: Ես մտածում եմ, որ նրան կարող են առևանգած լինել», – նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել: Զինվորական Վալերի Պերմյակովը մեղադրվում է մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/289628/