|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ.«Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել:
Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում եմ Ավետիսյանների հարազատներին եւ կիսում կորստյան անսահման վիշտն ու ցավը»: