|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից /26 արկ/ և ՌՊԳ-7 /17 արկ/, ԳՊ-25 /2 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25000 կրակոց: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Առաջնագծում լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: