|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գուղի հատվածը և Սպիտակի ոլորանները ավտոճանապարհները:
Արարատի մարզում, Արմավիր քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն:
Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա