|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկինը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաեւ Վահան Հովհաննիսյանի դաշնակցական եւ ոչ միայն դաշնակցական ընկերները:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: