|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից կին դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել:
Նա դատապարտվել էր ՀՀ ՔՕ 177 հոդվածի երրորդ մասի առաջին կետի և 66 րդ հոդվածի 4-րդ կետի հատկանիշներով: Պատիժը պետք է լրանար 2016-ի հուլիսին:
Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ազատ արձակված կինը 4-րդն է, որի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը լրացել է 2014 թվականին: Սարգսյանը հայտնեց, որ հիշյալ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում կարգապահական խախտում չի կատարել, արժանացել է խրախուսանքի և բնութագրվել է դրական: