|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում որակյալ մշակութային արտադրանքը ոչ բավարար քանակի է, բայց դա ո՛չ կառավարելի է, ո՛չ էլ ուղղորդվող. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը, խոսելով մշակութային դաշտում առկա խնդիրների մասին, կարեւորեց նաև մի շարք թանգարանների, մշակութային կենտրոնների վերանորոգման հարցը, որն այդպես էլ չի լուծվում:
«Հասարակությունը դժգոհ է, մենք էլ ենք դժգոհ: Հասկանո՞ւմ եք` մշակույթի ասպարեզում անսպառ ներդրումների կարիք կա, սա այն ոլորտն է, որտեղ մասնավորը մեզ հետ գրեթե չի աշխատում»,- նշեց նախարարը:
Ըստ նրա` մշակութային օջախները, որոնք վերանորոգվում են, հետո նաև տեխնիկական վերազինման կարիք են ունենում, իսկ գումարները քիչ են: