|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊՀԿ)` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին միացման ձևով:
Նիստի ընթացքում հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը: