|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալված` Քոնիա քաղաքի 11-րդ դասարանի աշակերտ Մ. Է.Ա.-ն։
Ըստ T24-ի՝ 16-ամյա պատանու ձերբակալման պատճառն այն է, որ նա մի խումբ աշակերտների հետ Քոնիայի Գեդավեթի այգում միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում վիրավորել է Էրդողանին՝ նրան «գող» անվանելով։
Միջոցառումից մեկ օր անց ոստիկանները դպրոցում ձերբակալել են աշակերտին: Դատարանը նրա նկատմամբ կալանման որոշում է կայացրել։