|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրի անցումը եվրոյի և դոլարի արդյունավետ չի լինի բելառուսական տնտեսության համար: Այդ մասին Լավրովը ասել է Коммерсантъ թերթին տված հարցազրույցում
«Ինչ վերաբերում է Բելառուսին և առևտրային հաշվարկներում եվրոյի և դոլարի անցմանը, ապա մեր երկրների միջև զգալի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի համար էական դրական սալդոյով է: Այդ պատճառով, եթե այն սկսվի իրականացվել արտարժույթով, կստացվի, որ Բելառուսը ստիպված կլինի վճարել իր արժութային պահուստներից»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է Ռուսաստանի հետ գործարքներն իրականացնել դոլարով և եվրոյով: