|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի կալանավոր Կ. Մ.-ին տեսակցության եկած փաստաբան Գ. Վ.-ին: Վերջինիս մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսի չորս լիցքավորիչ:
Երեք լիցքավորիչի մեջ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 66,4 գրամ կանաչավուն բուսական զանգված: Որոշ ժամանակ անց Գ. Վ.-ն փորձել է ազատվել իր մոտ պահված ևս մեկ լիցքավորիչից:
Այն առգրավվել է, և բացելուց հետո պարզվել է, որ լիցքավորիչի մեջ առկա է ևս 10,7 գրամ կանաչավուն բուսական զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: