|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միտցուբիշի» մակնիշի 34AS620 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ն.) և «Մերսեդես» մակնիշի 19SD009 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ա.-ն (ծնվ. 1978թ.), Գ. Մ.-ն (ծնվ. 1985թ.) և Գ. Ն.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: