|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: Մեր աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը:
Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին երեք նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել, օրինակ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանալու համար: Բանն այն է, որ նորանշանակ նախարարների վարորդները նախարարական մեքենաները կայանել են կենտրոնական տեղում՝ մտածելով, թե իրենց շեֆն է այդ շենքի թիվ մեկ պաշտոնյան: Պողոսյանը, սակայն, այդ իլյուզիաներն արագ ցրել է, և հենց նրա ծառայողական ավտոմեքենան է կայանվում կենտրոնական տեղում: Նախարարներն անցողիկ են, իսկ ինքը մնայուն: Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում արդեն իսկ երեք նախարար է փոխել. Գևորգ Դանիելյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան: Ասում են, Պողոսյանը շատ վաղուց չի եղել արդարադատության նախարարի աշխատասենյակում: Նախարարները վաղուց արդեն խուսափում են նրան իրենց մոտ կանչելուց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։