|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի ժամանակ կոչ է արել մասնակիցներին` հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ երկրների տնտեսական շահերի պաշտպանությանը և տնտեսական հանցավորության դեմ պայքարին. հայտնում է ТАСС-ը:
Լուկաշենկոյի խոսքերով՝ իրավիճակն իրենց սահմանների մոտ դեռ երբեք չի եղել այդքան լարված և պայթյունավտանգ:
«Զանգվածային ռիսկերը և մարտահրավերները մեզանից համակարգված քաղաքականություն են պահանջում: Տվյալ իրավիճակում լարվածությունը կարող են մեղմել, առաջին հերթին, դիվանագիտական քայլերը»,- ասել է նա: