|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Ռամզի Ալամուդդինը, Դողու Փերինչեքի գործով հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կներկայացնի Հայաստանը: Այդ մասին տեղեկացնում է Asbarez-ը: Ստրասբուրգում նա կլինի Հայաստանի իրավական թիմի կողքին:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Շվեյցարիայում գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը քրեական հետապնդման է ենթարկվել: ՄԻԵԴ-ը Շվեյցարիայի դատարանի որոշումը դատապարտել էր` պնդելով, որ, Փերինչեքին քրեական հետապնդման ենթարկելով, Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: