|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 22-ին` ժամը 08.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E 500» մակնիշի 34 VA 677 և «Մերսեդես A 160» մակնիշի 34 AT 032 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես A 160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Մ.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: