|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր և արդյունավետ են գնահատել ՀՀ կառավարության ու գերմանական բանկի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, ջրային տնտեսության, մասնավոր հատվածի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում:
Վարչապետը, մասնավորապես, կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը, որոնք կնպաստեն մեր երկրում էներգետիկ և ջրային տնտեսության ոլորտների հետագա զարգացմանը:
Իր հերթին, Եվա Վիտտը գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակեն հաջողությամբ իրականացվել:
Անդրադառնալով հայ-գերմանական գործակցությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Գերմանիան համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառում:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս: