|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաև՝ ՀՀ Կառավարության անդամները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: