|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր առավոտյան դոլարի վաճառքի գինը սկսվեց 560 դրամից, իսկ օրվա երկրորդ կեսին այն արդեն հասավ 480 դրամի: Հետաքրքիր է, որ 560 դրամից մինչև 500 դրամ էժանացումը տեղի է ունեցել կայծականային արագությամբ, գրեթե 30 րոպեի ընթացքում, իսկ արդեն օրվա երկրորդ կեսից հետո դոլարի վաճառքի գինը նվազեց ևս 20 դրամով` հասնելով 480-ի:
Ի դեպ, Կենտրոնական բանկն այսօր հայտարարել էր 4 միլիոն դոլարի վաճառք, սակայն բանկերի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել, ինչը նշանակում է, որ գոնե այս պահի դրությամբ բանկերը դոլարի կարիք չունեն:
Իսկ ահա առքի գինը տատանվում է 440-450 դրամի սահմանում: Սակայն ֆինանսական շուկայում սպասողական վիճակները դեռ հեռու են վերանալուց, ինչի մասին է խոսում առքի ու վաճառքի մեծ մարժան, որը այս պահին հասնում է մինչև 50 դրամի: