|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում Հեղափոխական աշխատավորական արհմիությունների կոնֆեդերացիայի գիտահետազոտական ինստիտուտը զեկույց է պատրաստել 2014 թվականին երկրում տիրող գործազրկության վերաբերյալ:
Ըստ Siyasihaber-ի՝ տնտեսության ոլորտում անկումների պատճառով աճում է նաև գործազուրկների թիվը: 2014 թվականի սեպտեմբեր ամսից ի վեր երկրում գործազուրկների թիվն անցել է 5,5 միլիոնից: Ներառված են նաեւ աշխատանք որոնողները, որոնք, թեև ժամանակավոր, համարվում են անգործ:
Իսկ եթե գործազուրկների թվին ավելացնենք իրենց աշխատանքից դժգոհողներին կամ մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով ժամանակավոր այլ աշխատանքով զբաղվողներին, ընդհանուր թիվը կազմում է 6 միլիոն 588 մարդ` 20.8 տոկոս: