|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, պատասխանելով yerkir.am-ի այն հարցին, արդյո՞ք կառավարությունը կհասցնի մինչև Նոր տարի կայունացնել երկրի ֆինանսատնտեսական շուկայում ստեղծված խուճապային վիճակը, որովհետև 12 օր ոչ աշխատանքային է լինելու, պատասխանեց. «Արվում են գործողություններ: Հհենց հիմա վարչապետի մոտ քննարկումներ են ընթանում միջազգային կառույցի մասնագետների մասնակցությամբ: Հիմա մենք քննարկումը թողել, եկել ենք Ազգային ժողով: Կարվեն բոլոր քայլերը, որ վիճակը կայունանա»:
Նախարարը համաձայնեց, որ թե' ներկրողները, թե' արտահանողները այսօր հայտվել են ռիսկային վիճակում, սակայն, նրա խոսքով, այդ վիճակը միայն Հայաստանում չէ, և այս իրավիճակի հիմնական պատճառը Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններն են:
Գագիկ Խաչատրյանը նաև հավելեց, որ արժութային շուկայում սպեկուլյացիաները բացահայտելը ֆինանսների նախարարության գործառույթը չէ: