|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում Ռուսաստանի հետևից գերեզման չգնալ։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով ընթացիկ իրադարձությունները:
«Մենք 2004-ին ստացանք երկիր՝ դատարկ գանձարանով, էներգետիկ համակարգով, որն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանի էներգետիկ համակարգից, լարին կապված էր ռուբլու հետ, հետևաբար՝ այն նույնպես տապալվեց 1998-ի ճգնաժամի ժամանակ։ Բիձինա Իվանիշվիլիի 2 տարվա կառավարումից հետո մենք կրկին հակվել ենք դեպի ռուսական շուկան, և մոտ ապագան մեզ ամբողջական տնտեսական փլուզում է խոստանում։ Մենք չպետք է թույլ տանք դա... Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա դա` Պուտինի անխուսափելի կործանման ֆոնին»,- գրել է Սահակաշվիլին։