Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան` ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ էին բացել Բերքաբերի ուղղությամբ և վիրավորել ջրամբարում ձուկ որսացող Աղասի Թամրազյանին: Նա ծնկներից ներքև մի քանի գնդակ էր ստացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրեց, որ շաբաթ օրը ռենտգեն են արել, և պարզվել է, որ գնդակները Թամրազյանի ոտքի փափուկ մասերին են դիպչել: «Աղասին իրեն լավ է զգում, արդեն տուն ենք բերել, պետք է միայն վիրակապը փոխվի: Դժվարությամբ, բայց նաև քայլում է»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ «մեկ ու մեջ» կրակում է: