|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում երկրի ղեկավարության դեմ դավադրության կասկածանքով 31 մարդու ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ Hurriyet-ի՝ երեկ գիշեր Ստամբուլում ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ ձերբակալվել է Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, ապա` ոստիկանները խուզարկություն են կատարել խմբագրության շենքում:
Ձերբակալված 27 «կասկածյալներից» մեկը նաև Samanyolu պարբերականի հրատարակչության ղեկավար Հիդայեթ Քարաջան է:
«Այս դեպքերը՝ որպես ամոթալի տեսարաններ, անցնելու են Թուրքիայի պատմության մեջ»,- ասել է Քարաջան:
Ըստ երևույթին՝ «եղբայր պետություններ» Ադրբեջանի և Թուրքիայի համար ավանդույթ է դառնում ձերբակալությունների միջոցով մամուլի ազատությունը սահմանափակելը: