ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ Հռոմում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել է, որ անիմաստ է ճնշել Ռուսաստանին, հարաբերությունները պետք է զարգանան հավասար իրավունքների հիման վրա. հայտնում է ТАСС-ը:
«Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ընդգծվել է մինսկյան համաձայնությունների հետևողական իրագործման և այդ նպատակով ստեղծված խմբի նիստ հրավիրելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-ի էջում:
Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն հավասարության և հարգանքի հիմքի վրա, իսկ Ռուսաստանի վրա ճնշումներն անհեռանկարային են: