|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Հայաստանի 25 գյուղական և մեկ քաղաքային համայնքներում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Ժամը 20:00-ի դրությամբ` բոլոր ընտրատեղամասերը փակ են, այժմ ամփոփվում են արդյունքները: Yerkir.am-ի լրագրողը, ով հետևում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ընթացող ընտրություններին, հայտնում է, որ ընտրատեղամասն արդեն փակվել է, քվեարկությանը մասնակցել է 1474 բնակիչ:
Yerkir.am-ի տեսանյութում Քաղսի գյուղի համայնքապետի թեկնածու` երևանաբնակ Սահակ Ալեքսանյանը պատմում է, թե հանուն ինչի ընտրեց, քանի անգամ է եղել գյուղում, ինչ է արել և ինչ է անելու գյուղի համար: