|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Բեռլինի «Հերտա»-ին: Հանդիպման միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Շիբերը: Այս հաղթանակից հետո «Հերտա»-ն վաստակեց 17 միավոր և շրջանցեց «Բորուսիա»-ին: Դորտմունդցիները 14 միավորով 16-րդն են: Հիշեցնենք, որ 34-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
15-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Աուգսբուրգ»-«Բավարիա»՝ 0:4
«Ֆրեյբուրգ»-«Համբուրգ»՝ 0:0
«Շալկե»-«Քյոլն»՝ 1:2
«Վերդեր»-«Հանովվեր»՝ 3:3