|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Rate.am կայքում, որում արտացոլված է ֆինանսական շուկայի ամբողջ անցուդարձը, «Փոխանակման կետեր» բաժնում հստակ երևում է, որ դոլարի վաճառք չի իրականացվում, այնինչ երեկ` նույն ժամին, փոխանակման կետերում դոլարը վաճառվում էր 465 դրամով: Թե ինչ արժե դոլարը փոխանակման կետերում անհնար է ասել, քանի որ գինը սահմանվում է եղած ապրանքի համար, իսկ այս դեպքում դոլարի վաճառքը փոխանակման կետերում իսպառ բացակայում է:
Առևտրային բանկերում էլ, առավոտվա համեմատ, դոլարը թանկացել է 5 դրամով` 470 դրամի փոխարեն դոլարն արդեն վաճառվում է 475 դրամով:
Այսքանից հետո իշխանությունը պնդում է, թե վիճակը վերահսկվում, մինչդեռ ֆինանսական շուկայում խուճապը գնալով մեծանում է: