|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ վերջին օրերի բոլոր հարձակումները հրահանգավորվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքի և նախորդ` ազատամարտիկների հետ կապված դեպքերի մասին, նա նշեց, որ իր համոզումը կարող է որևէ կերպ հակակշռվել միայն այն դեպքում, եթե բոլոր բռնությունների դեպքերը բացահայտվեն: Նիկոլ Փաշինյանի խոսքով` իշխանություններն ունեն բոլոր լծակները, որ այդ դեպքերը բացահայտվեն:
«Եթե այդ դեպքերը չբացահայտվեն, ուրեմն դրա պատասխանատվությունը կրում է երկրի թիվ առաջին դեմքը, ով ի պաշտոնե պարտավոր է իրացնել Սահմանադրությունը»,- ասաց պատգամավորը: