|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 11-ին` ժամը 15.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երևան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 ՍA 630 պետհամարանիշով (վարորդ Ա. Գ., ծնվ. 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Վ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է: