|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով` Հայաստանում այսօր քաղբանտարկյալ չկա:
Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանն ու նոյեմբերի 5-ի գործով դատապարտված մյուս տղաները քաղբանտարկյալներ չե՞ն, ոստիկանապետն արձագանքեց. «Իրավաբանորեն, ես ինչ գիտեմ, նրանցից քաղբանտարկյալի հոտ չի գալիս»:
Ոստիկանության նախկին պաշտոնյա` Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին վերաբերող հարցին էլ պատասխանեց. «Ես կենդանիների մասին չեմ խոսում»:
Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ Դոգի արած այն հայտարարությանը, թե նրա դեմ փաստեր ունի, Գասպարյանն ասաց. «Ինչ հիշում եմ, ասում է: Թող հրապարակի»: