|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ի թիվս իրավապահ համակարգի այլ ղեկավարների` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հրավիրված չէր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպված` մարդու իրավունքների պաշտպանության վերաբերալ կլոր սեղանին:
Հարցին, թե ո՞րն էր դատախազին չհրավիրելու պատճառը, Անդրեասյանը պատասխանեց, որ հրավիրված են միայն այն պաշտոնյաները, որոնց հետ հնարավոր է համագործակցել, իսկ դատախազության հետ այս տարի չի ստացվել համագործակցել: Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հարաբերություններին` ՄԻՊ-ն ասաց. «Մեր մեջ անձնական որևէ խնդիր չկա, կա ինստիտուցիոնալ խնդիր»: